Ես երկու երեխա ունեմ, ամուսինս էլ ահավոր լավն ա: Էսքան ժամանակ ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց էս վերջերս զգում էի որ ամուսինս ահավոր տարօրինակ ա իրան պահում: Ուղղակի չէի հասկնաում խնդիրը ինչի մեջ էր:
Սկսել ա շատ ընկերների հետ մնալ, գիշերը ուշ տուն գալ, ինձ ու երեխեքիս բացարձակ ուշադրությւոն չի դարձնում: Անտարբեր ա դարձել, հետը խոսալ չի լինում: Մեկ մեկ էլ որ նեղանում եմ ու բողոքում, միանգամից հիստերիկանում ա, սկսում ա կռիվ սարքել ու թողնել գնալ:
Էրեկ էլ շորերն էի քցում լվացքի, շալվարի գրպանները ստուգեցի մինչև քցելը: Մեկ էլ տենամ գրպանում պիպետկա կա, չեք պատկերացնում ինչ զգացի էդ պահին: Աչքիս առաջ էկան էդ բոլոր պահերը ու հասկացա որ ինչքան տենց պռոբլեմներ ենք ունեցել, ինքը փաստորեն էդ զիբիլի ազդեցության տակա եղել:
Անկեղծ եմ ասում սարսափեցի, զգացի որ սենց շատ հեշտությամբ հնարավոր ա կորցնեմ ընտանիքս: Բայց ես ընտրել եմ պայքարելու ուղին, չեմ ուզում սենց արագ հետ կանգնեմ իմ սիրուց ու դժվարությամբ ստեղծած ընտանիքից: Որոշել եմ որ խոսալու եմ իրա հետ, երևի կասեմ որ արդեն ամեն ինչ գիտեմ, ճիշտա վախենում եմ իրա արձագանքից, բայց հույս ունեմ որ ինձ ճիշտ կհասկանա:
Դուք էլ խորհուրդ տվեք, էս պարագայում որն ա ավելի ճիշտ. ասե՞մ, որ գիտեմ թե փորձեմ ուրիշ ձևով բացատրել ու հետ բերել ընտանիք: Երեխեքս են մեղք, չեմ ուզում որ խառնեմ իրանց էս պատմությանը, ամեն ինչ նենց պետքա անեմ որ իրանք չիմանան:
#Մարդուս #գրպանից #նենց #բան #եմ #գտել #որ #մինչև #հիմա #աչքերիս #չեմ #հավատում #բայց #որոշել #եմ #չեմ #բաժանվելուես #պիտի #պայքարեմ #իմ #սիրո #համար #ու #չուզողի #աչքն #էլ #հանեմ