Արդեն քանի տարի ա խանութում վաճառողուհի եմ աշխատում: Էրեկ էլ հերթական աշխատանքային օրվա ժամանակ մոտս մի զինվոր մտավ, ահակին առևտուր արեց՝ քաղցրեցեն, կոֆե, ուտելու տարբեր բաներ մի խոսքով: Էտ ամեն ինչը երբ որ բերեց կասայի մոտ ու ասեց, որ հետ ա գնում դիրքեր, տղերքին ա տանում էտ էղածը, ասեցի, որ էտ սաղ կես գնով եմ տալիս:
Մի տեսակ խեղճ հայացքով նայեց վրես ու ասեց, որ շնորհակալ ա, բայց դրա կարիքը չկա ու ինքը կվճարի: Ես համաձայնվեցի ասածի հետ, վճարեց ամբողջ գումարն ու գնաց, բայց չեք պատկերացնի, թե սրտիս ոնց ա դարդ էղել, որ համաձայնվել եմ ասածի հետ:
Պետք ա հլը մի բան էլ ոչ մի կոպեկ չվերցնեի, ոչ թե տենց անեի: Էն որ դաժե գիշերը չեմ կարացել քնեմ այ էտ մտքից, երանի էտ տղեն էլի գա իմ խանութ, իրան տենամ նորից ու ինչ կա անվճար սաղ տամ:
#Խանութում #եմ #աշխատում #էրեկ #մի #զինվոր #մտավ #ահակին #առևտուր #արեց #ասեցի #կես #գնով #կտամ #սաղ #բայց #խեղճ #աչքերով #նայեց #ու #հլը #ինչ #ասեց #ես #էլ #չհամաձայնվեցի #նենց #սրտիս #դարդ #էղավ #սաղ #հիմա #մտքիցս #արածս #դուրս #չի #գալիս #դաժե #գիշերը #չեմ #քնել