Ես արիստոկրատ կին եմ, միշտ ուշադրություն եմ դարձրել իմ հագ ու կապին, խնամքին: Կապ չունի, թե ես ինչ հոգեվիճակում եմ, իմ տեսքը պետք ա տեղը տեղին լինի:Մի տղա ունեմ, ով արդեն երկար ժամանակ ա ընկերություն ա անում մի աղջկա հետ: Էն օրն էլ ասեց, թե բա արի գնանք մի տեղ, ծանոթացնեմ ձեզ,դե ես էլ մեծ սիրով համաձայնվեցի, վերջապես կտենայի, թե ում հետ ա շփվում:
Գնացինք կաֆե վայ էտ ինչ էր դրա հագ ու կապը, ոնց որ խուլ գեղից լիներ, տղուս էլ հեչ համապատասխան չէր: Չդիմացա, ասեցի արի գնանք մոլ, քեզ մի քանի նորմալ շոր առնենք:
Մի վատ զգաց իրան, նեղվեց, ֆռաց ասեց ինձ շոր պետք չի, ես ունեմ հագնելու շոր, իսկ եթե ձեզ իմ շորերը դուր չեն գալիս, կարայիք շնորհք ունենայիք ու չարտահայտվեիք զուտ:
Հելավ, թողեց գնաց ըտեղից, բայց դե ես ի՞նչ վատ բան էի ասում, հո չէի ուզում նեղացնեի իրան:
#Տղես #տարել #էր #ապագա #հարսիս #հետ #ծանոթացնելու #մենակ #դրա #գեղո #հագ #ու #կապը #տենայիք #ասեցի #արի #գնանք #մի #էրկու #բան #առնենք #քեզ #հագնվի #նորմալ #ֆռաց #հլը #ինչ #պատասխանեց