Երկու շաբաթից պիտի ամուսնանայինք: Նշանածիս հետ 3 տարի է շփվում էի, ամեն բան լավ էր, երբեք իրար չենք նեղացրել, շատ ներդաշնակ ենք ու սիրով: Ամեն բան հարթ էր գնում, ամեն բան շատ լավ էր ու իր հունով գնում էր: Նշանվեցինք, որից հետո արդեն պիտի ամուսնանայինք:
Թվումա, թե պիտի երջանիկ լինեի ուղղակի ու վայելեի, բայց ներսից ինչ-որ բան ինձ անընդհատ կրծում էր: Չէի կարողանում հանգստանալ ու մեղքի զգացում ունեի նշանածիս նկատմամբ: Գաղտնիք ունեի, որի մասին տարիներ է լռել եմ ու գիտեի, եթե դրա մասին իմանա, ամեն բան կփոխվի, իսկ եթե չիմանա, խիղճս ինձ թույլ չի տալու հանգիստ ապրեմ:
Որոշեցի համարձակությունս հավաքեմ ու պատմեմ ամեն ինչ՝ հուսալով, որ եթե ինքը ինձ սիրում է ուրեմն կհասկանա: Պատմեցի, որ ինքը իմ առաջին ընկերը չի ու որ նախկինիս հետ գիշեր եմ անցկացրել: Այլևս ոչինչ չուզեց իմ մասին լսել: Ասեց, որ շուտ ասած լիներ, միգուցե կփորձեր հասկանալ, բայց հիմա խաբված ա ու հիասթափված ու չի ուզում ինձ հետ շարունակի ու դասավորի կյանքը: Բաժանվել ենք հարսանիքից ընդամենը երկու շաբաթ առաջ: Տանջվում եմ, բայց համ էլ թեթևություն եմ զգում: Գիտեմ, որ դեռ տարիներ առաջ զգացմունքներիս տրվելով, խաբվեցի ու կուրորեցն սխալ մարդու վստահեցի, բայց հիմա գոնե հանգիստ եմ, որ նույնը չեմ արել իմ սիրելիի հետ: Ու ինչ էլ, որ պատրաստել ա մեր համար ճակատագիրը, ես կուզեմ, որ ինքը երջանիկ լինի: Ես իրավունք չունեի նրանից նման բանը թաքցնելու: Աղջիկներին խորհուրդ կտամ, ճիշտ մարդու ընտրել ու երբեք կուրորեն չհավատալ:
#Հարսանիքին #երկու #շաբաթ #էր #մնացել #իսկ #ինձ #իմ #գաղտնիքը #շատ #էր #տանջում #վերջապես #ուժ #գտա #մեջս #ու #ասեցի #նշանածիս #իմ #գաղտնիքի #մասին #տեսեք #թե #ինչ #եղավ #դրանից #հետո #իմ #ձեռքով #ճակատգրիս #վրա #բիծ #քաշեցի