Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում մահ է գրանցվել

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում արդեն գրանցվել է մահացության դեպք: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։ Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում: #Արևմտյան #Նեղոսի #տենդ #հիվանդությամբ #Հայաստանում #մահ #գրանցվել