Այն, ինչ կատարվում է հիմա իրենց տանը իրական դժոխք է. Սևանում 8-ամյա աղջկա հուղարկավորությունն է.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Սևանում վերջին հրաժեշտը տվեցին օգոստոսի 27-ին՝ վրաերթից մահացած 8-ամյա աղջկան։ Նրա հուղարկավորությունն էր։
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ բոլորն են ցնցված տեղի ունեցածից։
«Այն, ինչ կատարվում է հիմա այստեղ, իրենց տանը իրական դժոխք է։ Նայում ես ու չգիտես ինչ անես, անզոր ես որևէ բան փոխել։ Թշնամուս նույնիսկ չեմ ցանկանա նման ողբերգություն»,- ասաց ընտանիքի հարազատներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ աննկարագրելի է այն մեծ ցավն ու ողբերգությունը, որ բոլորն ապրեցին լսելով այս լուրը։
Ուսուցիչներից մեկն էլ նշեց, որ դժվար է պատկերացնել, որ նա այլևս դասարան չի մտնելու, որ դատարկ է մնալու նրա նստարանը։
«Սարսափելի է՝պատրաստվում էինք նոր ուսումնական տարվան, պատրաստվում էինք դիմավորելու մեր սաներին․․․ ու նման դժբախտություն։ Դեռևս տասնամյակը չբոլորած փոքրիկի ուրախ ու թախծալի ժպիտը միշտ կմնա մեր հիշողության մեջ»,- ասաց նա։
Հարևաններից մեկն էլ նշեց, որ 8-ամյա աղջիկը զուսպ ու համեստ երեխա էր։
«Համեստ, զուսպ երեխա էր։ Նույնիսկ բարևելիս աչքերն իջեցնում էր։ Չգիտեմ ինչ ասեմ, շատ դաժան բան է։ Արցունքները խեղդում են կոկորդս, անզորությունից տեղս չեմ գտնում, բառեր չեմ գտնում։ Թող Լիանայի հոգին թևածի երկնային արքայության մեջ»,- ասաց նա։
#Այն #ինչ #կատարվում #հիմա #իրենց #տանը #իրական #դժոխք #Սևանում #8ամյա #աղջկա #հուղարկավորությունն