Ընտանիքի անդամների կյանքը խլած և փախուստի դիմած տղամարդն իր ընտանիքի հետ Թուրքիայում է․ Փախուստի դիմած 41-ամյա Արմեն Տոնոյանի հարեւանները մանրամասներ են հայտնում

Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին ընտանիքի հետ Թուրքիայում է։ Այս մասին Oragir.News-ին փոխանցեցին փախուստի դիմած 41-ամյա Արմեն Տոնոյանի հարեւանները։

«Ընտանիքին մի քանի օր առաջ փախցրեց երկրից, չերեզ Վրաստան մարդիկ հիմա Թուրքիայում են։ Հանաք բան չէ, 3-հոգանոց ընտանիքի կյանք է խլել, հանգիստ լքել է սահմանը։

Եթե չունենար ոստիկանական համակարգում ծանոթ, չէր կարող թևերը թափ տալով լքել սահմանը։
Հարազատ-բարեկամների հետ լավ էլ կապի մեջ են, շուխուռն անցնի՝ կգան, հանգիստ խղճով կապրեն, իրենք միլպետ ընկերներ ունեն, ինչ անեն, որ տակից դուրս չգան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է փախուստի դիմած տղամարդու հարևանը։

#Ընտանիքի #անդամների #կյանքը #խլած #փախուստի #դիմած #տղամարդն #իր #ընտանիքի #հետ #Թուրքիայում #Փախուստի #դիմած #41ամյա #Արմեն #Տոնոյանի #հարեւանները #մանրամասներ #են #հայտնում

Оставьте комментарий