Վաղվանից կրկին կտաքանանք, սա դեռ աշնան գալուստը չէ.. Գագիկ Սուրենյան

Վաղվանից կրկին կտաքանանք, սա դեռ աշնան գալուստը չէ։ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, համաձայն որի՝ Երևանում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։


#Վաղվանից #կրկին #կտաքանանք #սա #դեռ #աշնան #գալուստը #չէ. #Գագիկ #Սուրենյան

Оставьте комментарий