Սկեսուրս է ամեն ինչ որոշում՝ ուզում եմ թքել ու հեռանալ

Արդեն 10 տարի է ամուսնացած եմ, ունեմ երեք բալիկներ։ Ամուսնացել եմ սիրելով ու բավականին սեղմ ժամանակահատվածում։ Սկզբնական շրջանում ամեն ինչ հրաշալի էր։  Միանգամից ասեմ նույնիսկ իմ երեխա ունենալ չունենալն անգամ որոշում է սկեսուրս։ Աշխատավարձս ի սկզբանե տնօրինում է սկեսուրս( նոր ամուսնացած ժմնկ պնդեցին, որ նորմալ ընտանիքի կապիտալը պետք է լինի տան սկեսուրի ձեռքում)։ Տարրական հիգենայի պարագաների համար անգամ սկեսուրս պետք է որոշեր հատկացնի գումար, թե ոչ։ Երեխաների հետ կապված ամեն հարց պետք է որոշի նա։ Հարազատների,ահավոր սիրելի հարազատների հետ շփումն այլևս չկա` ի շնորհիվ նրանց։

Չեմ կարող ամեն օրվա ստորացումներն նկարագրել, երբ ամեն անպատեհ առիթով ամուսինս ստորացնում է ինձ մոր ներկայությամբ, որպեսզի մայրն իրեն լիարժեք զգա:Կարող եմ վստահ ասել, որ ամուսինս ինձ ու երեխաներիս չի սիրում։ Այս աշխարհում նա ամեն բան անում է իր մայրիկին գոհացնելու , ուրախացնելու համար։ Երբևէ այդքան անտարբեր հայր չեմ տեսել ։ Գումարն մորն է տալիս, մոր հետ տեղ գնում, մտածում միայն մոր առողջության ու տվյալ օրն իրար հետ լավ ժամանակ անցկացնելու մասին։ Ի դեպ բոլոր առիթներին մայրիկի հետ է գնում։ Անկեղծորեն չեմ խանդում մոր և որդու սիրուն, բայց ամուսինս այդպես էլ չհասկացավ, որ ամուսնացել է, որ դիմացինին հարգել է պետք։

Ծնողներս արտերկրում են, դեռ երկար հնարավոր չէ գնալ իրենց մոտ։ Քույրս ու եղբայրս նույնն ու նույն կարգավիճակով։ Միշտ ուզել եմ թքել ու հեռանալ, ուղղակի միայնակ ու 3 երեխա, այսքան տարվա դեգրադացված կյանքից հետո ինչպես եմ պահելու։

#Սկեսուրս #ամեն #ինչ #որոշում #ուզում #եմ #թքել #ու #հեռանալ

Оставьте комментарий