Սարսափելի դեպք է տեղի ունեցել Հայաստանում…Սոնյան՝ իր որդու՝ Լյուդվիգ հետ…մանրամասներ

Սոնյա Ս․-ն իր որդու՝ Լյուդվիգ Ս․-ի հետ խմբի կազմում, միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով, 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, իր դստերը՝ Մարինե Ս․-ին ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, վերջինիս նկատմամբ կիրառել են ֆիզիկական ներգործություն։ Ձեռքերով հարվածներ է հասցրել դստեր գլխին, ապտակել է այտին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին։ Լյուդվիգ Ս․-ն լրացնելով մոր գործողությունները քաշել է քրոջ մազերից, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել մայիսի 21-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաի դատավոր Ն. Բեգլարյանին։

Սոնյա Ս․-ին և Լյուդվիգ Ս․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5, 6 կետերի (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, մերձավոր ազգականի կողմից) հատկանիշներով։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

#Սարսափելի #դեպք #տեղի #ունեցել #ՀայաստանումՍոնյան #իր #որդու #Լյուդվիգ #հետմանրամասներ

Оставьте комментарий