Նախանձ խնամիս 50-ամյակս հարամեց․ Նստած ողբում էր ծնունդիս տեղը, իսկ տորթի պահին իրան տվեց-անցավ

Ես ու ամուսինս շատ սիրող զույգեր ենք նույնիսկ մինչ այսօր, երբ անցել ենք շատ ու շատ դժվարությունների ու փորձությունների միջով։

Հերթական անգամ էլ ամուսինս ինձ անակնկալ արեց․ նշեցինք 50-ամյակս առանց նախապես պլանավորելու, իմ իմացության։ Ամուսինս բոլոր հյուրերին մի տեղ էր հրավիրել, ու երբ ներս մտա, անակնկալի եկա։

Մի խոսքով, այդ խնջույքին ներկա էր նաև խնամիս՝ որդուս կնոջ մայրը, ում ամուսինը մի տարի առաջ է կյանքից հեռացել։ Սա նստած ժամանակվանից ողբում էր՝ իբր թե հիշելով հանգուցյալ ամուսնուն, բայց իրականում պարզ է, որ նախանձից պայթում էր։

Էկավ տորթի պահը, ու խնամիս իրան տվեց- անցավ։ Երբ որ ուրախ պարում էի ամուսնուս հետ, նա վեր կացավ, քայլեց դեպի դուռը, ու իբր թե վատ զգալով՝ ձեռքը մտցրեց տորթիս մեջ՝ շատ «պատահական» փչացնելով ողջ տեսքը։

Նախանձի մեկը, բա ես քո աղջկան սե՞նց եմ վերաբերվում, որ դու իմ օրը հարամ արեցիր։ Սրանից հետո կտեսնեք։

#Նախանձ #խնամիս #50ամյակս #հարամեց #Նստած #ողբում #էր #ծնունդիս #տեղը #իսկ #տորթի #պահին #իրան #տվեցանցավ

Оставьте комментарий