Համացանցում մի քանի օր է ինչ օգտատերերը լուսանկար են հրապարակում և գրում, որ Հայկ Մաղաքյան անուն-ազգանունով տղան անհետ կորել է։
Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Հայկը 21 տարեկան է, ապրում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Oragir.News-ը կապ հաստատեց Ստեփանավանի համայքնապետարան, հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղեկություն ունեն, տղան գտնվե՞լ է, թե՞ ոչ։ Համայնքապետարանի աշխատակիցները համապատասխան ճշտումներն անելուց հետո կապ հաստատեցին մեզ հետ և հայտնեցին․
«Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ տղայի ծնողները երեկ են հաղորդում ներկայացրել։ Ոստիկանությունը այս պահին զբաղվում է նրան որոնելու աշխատանքներով»։
Նշենք, որ համացանցում օգտատերերը նշում են, որ 21-ամյա տղան հուլիսի 9-ին է տնից դուրս եկել, որից հետո նրան որևէ մեկը չի տեսել։
«Հայկը քթին սպի ունի, դաստակին՝ «ՄԱՄԱ» դաջվածք»,- գրել են օգտատերերը։
Նշենք նաև, որ ՆԳՆ-ն տղայի անհետ կորելու վերաբերյալ մինչ այս պահը հաղորդագրություն չի տարածել։
#Հայկը #քթին #սպի #ունի #դաստակին #ՄԱՄԱ #դաջվածքՍտեփանավանի #21ամյա #բնակիչը #անհետ #կորել #ծնողները #դիմել #են #ոստիկանություն