Tert.am-ը գրում է. Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։
Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։
«Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։
#Հայաստանի #սպառազինումն #ապագայում #կարող #վտանգի #աղբյուր #դառնալ #ոչ #միայն #Ադրբեջանի #այլև #ողջ #տարածաշրջանի #համար #Հասանով