Ամուսնուս հետ իրար չհասկացանք ու ամուսնության 24-րդ տարում բաժանվեցինք։ Դե, չորս տղա երեխաներ ունենք, չորսն էլ մեծ մարդիկ են, և հասկանալով մեր որոշումների պատճառը՝ ասացին, որ հարգում են մեր բոլոր որոշումները և երկուսիս էլ հավասարապես սիրում ու ընդունում են։Երջանիկ էի որդիներիս հասունությամբ, և կարծում էի, որ ամեն բան իսկապես որ կորած չէ։
Երբեք չէի կասկածի անգամ, որ երեխեքս էս կերպով կարձագանքեն, եթե էս տարիքում նման ոոշում ստիպված լինեն ընդունել։Բայց բաժանումից հետո իմ ու որդիներիս հարաբերությունները լարվեցին։ Նրանք գնացին՝ հոր հետ ապրելու, իմ մասին լրիվ մոռացան։ Ես էլ, քանի որ ընկեր ունեի, որոշեցի ամուսնանալ նրա հետ, երջանիկ լինել։
Բայց տղաներս էդ մի որոշումս հենց իմացան, ագրեսիվացան, բարկացան, ասեցին՝ դու մեր մայրը չես, ու դեմ կանգնեցին էս որոշմանս՝ երջանկությանս։
Հիմա չգիտեմ՝ ինչ մտածեմ։ Ախր երջանիկ լինել եմ ուզում, էրեխեքս էս ոնց փոխվեցին։
#Բաժանված #եմ #Չորս #տղերքս #դեմ #են #որ #նորից #ամուսնանամ #ու #երջանիկ #լինեմ #Լավ #ես #տենց #ծնող #եմ #եղել #իրանց #համար