8 տարի ամուսնացած եմ եղել ու երկու երեխա ունեմ: Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ես ու ամուսինս, բայց վերջին տարիներին ամեն ինչ վատացել էր: Սկզբում զգում էի, որ մի բան այն չէ, հետո հասկացա, որ պատճառն ուրիշ կին է:
Ամուսինս սկզբում չէր խոստովանում, բայց հետո արդեն ինքն էր ասում, որ ուրիշին է սիրում ու նրա մոտ է լինում: Սկզբում ինձ համար շատ ծանր էր, անդադար լացում էի, հետոսկսեցի մտածել, որ ժամանակավոր բան է ու շուտով ամեն ինչ կանցնի ու ամուսինս տուն կվերադառնա, բայց որոշ ժամանակ անց ամուսինս եկավ ու հայտարարեց, որ հեռանում է:Հավաքեց շորերն ու հեռացավ: Հետո իմացա, որ գնացել է այդ կնոջ տուն ու ապրում է նրա հետ: Այդ կնոջ նկարներն էլ տեսա, ոնցոր գունավոր կաչաղակ լիներ՝ ամուսնուցս էլ տարիքով է: Մի խոսքով ես ու երեխաներս մնացինք մենակ:
Երբ այս ամենի մասին իմացան սկեսուրս ու սկեսրայրս, ահավոր նեղվեցին: Սկեսրայրս անասելի բակացավ, տղայի հետ խոսաց ու հունից դուրս եկավ, երբ տղան ասաց, որ տուն չի վերադառնալու: Սկեսրայրս էլ տղային ասաց, որ իրեն զրկում է տնից ու տունը նվիրատվում է թոռանը: Սկեսրայրս գնաց նոտար, տունը նվիրատվեց տղայիս ու ասաց, որ մենք ապրելու ենք այդ տանը, իսկ իր տղան թող գա ում հետ ուզում է ու որտեղ ուզում է ապրի, ինքն էլ տղա չունի:
Ապշել էի սկեսրայրիս քայլերից, նա շատ խիստ մարդ է, բայց երբեք չէի սպասի, որ նման քայլի կգան ու մեզ դրսում չի թողնի:
#Ամուսինս #էս #կաչաղակի #պատճառով #ինձ #ու #երեխեքիս #թողել #տեսեք #ինչ #արեց #կեսրարս #որ #իմացավ #երբեք #չէի #պտկերացնի #նրանից #նման #բան